Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում շուրջ 287 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Հայաստան
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում շուրջ 287 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում:
Ասֆալտապաման այս ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր և 13 բնակավայրերի շուրջ 4 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Ասֆալտապաման այս ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր և 13 բնակավայրերի շուրջ 4 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ
- Գրիբոյեդովի փողոց
- Մաշտոցի փողոց
- Հերոսամարտի փողոց
- Նելսոն Ստեփանյան փողոց
- Սասունցի Դավիթ փողոց
- Արվեստի դպրոցի բակային տարածք
- Նժդեհի 10 և 13 շենքերի բակերը
- Բաղրամյան 6, 8 և 46 շենքերի բակերը
- Գայի 3 շենքի բակ
- Արագած, Ափնա, Շողակն, Արայի, Ձորագլուխ,Չքնաղ,Թթուջուր,Կայք,Վարդենիս,Լուսագյուղ,Նիգավան,Քուչակ և Եղիպատրուշ բնակավայրերի փողոցներ
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: