Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդերլանդների դեսպանը ևս իր քաղաքացիներին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինան

Նիդերլանդների դեսպանը ևս իր քաղաքացիներին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինան
Քաղաքականություն
22:13, 11 февраль 2022
Նիդերլանդների կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինայի տարածքը ռուս-ուկրաինական սահմանին լարված իրադրության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Gazeta»-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայում Նիդերլանդների դեսպան Ջեննես Դե Մոլը:

Դեսպանը ընդգծել է, որ խոսքը ոչ թե տարհանման, այլ «կամավոր ընտրության» մասին է, որը հիմնված է ուժեղ փաստարկների վրա։
Նշվում է, որ Նիդերլանդներն իր դիվանագիտական առաքելությունը Կիևից կտեղափոխեն Լվով: Այնտեղ Նիդերլանդների քաղաքացիները կարող են դիմել անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների համար։