Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը զոհերի նոր թիվ է հայտնել․ նրանց մեջ նաև երեխաներ կան

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը զոհերի նոր թիվ է հայտնել․ նրանց մեջ նաև երեխաներ կան
Քաղաքականություն / Աշխարհ
14:39, 26 февраль 2022
Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտարարել է ռուսական հարձակման հետևանքով 198 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների մահվան մասին։

Այս մասին հայտնում է Ukrinform-ը։

«Ցավոք, օպերատիվ տվյալներով, մենք ունենք 198 զոհ զավթիչների ձեռքով, այդ թվում՝ 3 երեխա, 1115 վիրավոր, որից 33-ը երեխաներ են», – գրել է Լյաշկոն։


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։