Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը պատրաստ է մշտապես աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

ՄԱԿ-ը պատրաստ է մշտապես աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում
Քաղաքականություն / Աշխարհ
22:11, 07 март 2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյանին։

Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայացուցչին,  (UNDP) ընդգծելով, որ այն կարևոր գործընկեր է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում։ 

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լիլա Փիթրս Յահյանին նշել է, որ UNDP-ն պատրաստ է մշտապես աջակցել  Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Միջազգային կառույցի ներկայացուցիչը խոսել է նաև կանանց իրավունքների մասին, ընդգծելով, որ կանայք ևս պետք է ներկայացված լինեին Սահմանադրական  բարեփոխումների խորհրդում։ Ի պատասխան ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ նախարարը շեշտել է, որ գենդերային բալանսը պահելու համար, իհարկե,  ողջունելի կլիներ կանանց ներգրավածությունը, բայց շատ դեպքերում շահագրգիռ մարմինների կողմից կին թեկնածուներ չեն ներկայացվել։ 

Նախարարի կողմից անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, որին ՄԱԿ-ն (UNDP)  ի սկզբանե կարևոր աջակցություն է ցուցաբերել: 

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության,  պետական ռեգիստրի, քրեակատարողական ծառայության ոլորտում իրականացնվող բարեփոխումների օրակարգը։ Արդարադատության նախարարն ընդգծել է, որ միջազգային գործընկերների դերակատարումն ու աջակցությունն այս հարցերում շատ կարևոր են։ 

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ 

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։