Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կաջակցի արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կաջակցի արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին
Հայաստան
18:44, 24 ноябрь 2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

Ֆրանսիայի դեսպանը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության, պարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Դեսպանը հետաքրքրվել է իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներով։

Արդարադատության նախարարը դեսպանին է ներկայացրել ոստիկանության, սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դատական համակարգի թվայնացման, հանրային ծառայության մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախարարության գործառույթները։

Նախարարն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների գործընթացին։