Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը Լվովում հանգիստ է, չնայած օդանավակայանի գիշերվա ռմբակոծությանը․ Վլադիմիր Կարապետյան

Իրավիճակը Լվովում հանգիստ է, չնայած օդանավակայանի գիշերվա ռմբակոծությանը․ Վլադիմիր Կարապետյան
Քաղաքականություն
20:40, 18 март 2022
Այսօր առավոտյան Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի մերձակա տարածքը ենթարկվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածների, սակայն հրթիռները չեն խոցել հենց օդանավակայանը։

Ըստ Անդրեյ Սադովիի՝ հրթիռային հարձակման հետևանքով ավերվել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը, սակայն աշխատողներ չեն եղել ներսում, և տուժածներ չկան։

Պարզելու համար, թե այս պահին ինչ իրավիճակ է Լվովում, Civic.am-ը կապ հաստատեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ, որն այս օրերին հենց Լվով է գտնվում:

«Իրավիճակը քաղաքում հանգիստ է, չնայած օդանավակայանի գիշերվա ռմբակոծությանը»,- ասաց դեսպանը։

Նա տեղեկացրեց, որ Լվով տեղափոխված հայերի մասին ստույգ տվյալներ չկան, նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Հայերից շատերը Ուկրաինայից մեկնել են Եվրոպա՝ հիմնականում Լեհաստանով։

 
 
Լիլիթ Թադևոսյան