Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց
Քաղաքականություն
18:53, 21 март 2022
Մարտի 21-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Խորհրդի որոշմամբ կստեղծվի ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խումբը, ՀԱՊԿ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի Մխիթար Զաքարյանը՝ նույն խմբակցությունից: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում էլ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Վահե Հակոբյանը: ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաեւ  բարեկամական խմբերի կազմերում:  

Հղումը՝ bit.ly