Քաղաքացիակենտրոն
լրատվություն

24 հարց՝ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

24 հարց՝ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Քաղաքականություն
21:57, 06 декабрь 2021
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 90 րոպե:

Դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց: