Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պոռոտախոսները իմ ասած դավաճանների մեջ երևի ճանաչել են իրենց կուսակիցներին. Գուրգեն Մելքոնյան

Այս պոռոտախոսները իմ ասած դավաճանների մեջ երևի ճանաչել են իրենց կուսակիցներին. Գուրգեն Մելքոնյան
Քաղաքականություն
17:36, 22 март 2022
«Խորհրդարանական ընդդիմությունը և նրանց միացած մի քանի մարդուկեսանոց կուսակցությունները, օգտվելով իշխանության ավելորդ հանդուրժողականությունից, բացահայտ ազգակործան ու քայքայիչ գործունեություն են ծավալում՝ փորձելով դա քողարկել Արցախի ու արցախահայության մասին կեղծ մտահոգություններով»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը:

Նա ԱԺ դահլիճում նստած, իր խոսքով, պոռոտախոսներին հիշեցրեց, որ իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի պաշտպանությանը. «Երբ խոսում եմ վերջին պատերազմից խայտառակ փախուստի մասին, նկատի ունեմ ոչ թե ամբողջ արցախահայությանը, այլ որոշ գեներալների, հրամանատարների ու պաշտոնյաների, որոնց վախկոտ ու դավաճանական գործողությունների պատճառով, մասնավորապես, Հադրութում խուճապ սկսվեց: Հավանաբար այդ պոռոտախոսները իմ ասածների մեջ ճանաչել են իրենց կուսակիցներին, դրա համար են այդքան ծանր տանում»: 

Գուրգեն Մելքոնյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմությունը բացի իշխանազավթումից, այլ նպատակ չունի:

Մանրամասն՝ տեսանյութում: