Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նկատողություն անեմ իրենց, որ վիրավորվե՞լ են. Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանին

Նկատողություն անեմ իրենց, որ վիրավորվե՞լ են. Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանին
Քաղաքականություն
18:22, 22 март 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին նշեց, որ իշխանական պատգամավորների ելույթներից հետո ինքը հիշելու է Հովհաննես Թումանյանի քառատողը. «Եվ հեռու է մինչև մարդը «նրանց» ճամփան»:

Այնուհետև ԱԺ փոխնախագահը նշեց, որ կանջատի պատգամավորի խոսափողը, եթե վերջինս վիրավորական արտահայտություններ անի, իսկ ՔՊ-ական պատգամավորների  իրարանցումից հետո ասաց. «Նկատողություն անեմ իրենց, որ վիրավորվե՞լ են»:

Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանին պատգամավորներին վիրավորելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում: