Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի ուժ կա, որը բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում, և այդ ուժը ՀՅԴ-ն է. Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան Աղվան Վարդանյանի ելույթի

Մի ուժ կա, որը բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում, և այդ ուժը ՀՅԴ-ն է. Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան Աղվան Վարդանյանի ելույթի
Քաղաքականություն
17:16, 22 март 2022
Այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթից հետո, որը նշեց, թե այս ԱԺ դահլիճի ձախ թևում ճահիճ է, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անընդունելի համարեց բավականին մեծ տարիք ունեցող Աղվան Վարդանյանի օգտագործած բառապաշարը:

«Պարոն Վարդանյանը շատ հետաքրքիր ներկայացրեց 90-ական թվականների ընթացքը, բայց մի բան մոռացավ ոնց որ ասել. էդ թվերին ո՞վ էր Երևանում միտինգներ անում: Մի հատ ուժ կա, որը մեր պատմության ընթացքում բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում, և այդ ուժը կոչվում է ՀՅԴ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը և հավելեց. «Մեծ-մեծ խոսալով չի. «ականջներիդ օղ արեք», «ձախ կողմի ճահիճը»...»: 

Նա Սիմոն Վրացյանի գրքից մի հատված կարդաց և ասաց. «Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում, հարգելի գործընկերներ»:

Մանրամասն՝ տեսանյութում