Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և Իսրայելի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

ՀՀ և Իսրայելի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ
Քաղաքականություն
20:24, 04 апрель 2022
 Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայել Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր մեկնարկ են հաղորդել հայ-իսրայելական համագործակցությանը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակները մատնանշվել էին բազմաթիվ կարևոր իրադարձություններով, և երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել։ Նա վստահություն է հայտնել, որ ապագա համագործակցությունը կլինի փոխադարձ վստահությամբ և հարգանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իր նամակում Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը նշել է, որ իսրայելա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարելիցը նոր հնարավորություն է տալիս ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները և նայելու առաջ՝ համագործակության տարբեր ոլորտներում մեր միասնական նպատակներն իրականացնելու համար։

Նշվում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը կարևորել է մեր երկու երկրների բաց և ուղիղ երկխոսության առկայությունը և վստահություն հայտնել զարգացնելու համագործակցությունը՝ ողջ ներուժն իրացնելու համար։