Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում անվտանգային վիճակի վատթարացման թեման պատեհ չեմ համարել քննարկել բրյուսելյան հարթակում. Հարցը պիտի քննարկվի ՌԴ գործընկերների հետ. վարչապետ

ԼՂ-ում անվտանգային վիճակի վատթարացման թեման պատեհ չեմ համարել քննարկել բրյուսելյան հարթակում. Հարցը պիտի քննարկվի ՌԴ գործընկերների հետ. վարչապետ
Քաղաքականություն
16:19, 07 апрель 2022
Այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բրյուսել կատարած իր այցին և ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, նշեց, որ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգային վիճակի վատթարացումն ու Փառուխի դեպքերը. «Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի»:

Նա նաև նշեց, որ ինքը պատեհ չի համարել այս թեմայի հետագա քննարկումը բրյուսելյան հարթակում. «Որովհետև խոսքը, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին էր, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: