Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ վերջանական կարգավիճակի ճշգրտումը ևս պետք է դառնա բանակցությունների առարկա. Փաշինյանը՝ Բրյուսել կատարած այցի մասին

«Երեկ մինչև ուշ երեկո Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Առաջին՝ երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ»,- այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսել կատարած իր այցին:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:

Փաշինյանը հիշեցրեց կառավարության նախորդ նիստում իր կողմից բարձրացված հարցերը, այն է՝ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջանական կարգավիճակի ճշգրտումը:
«Այս հարցերը պիտի դառնան բանակցությունների առարկա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: