Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն քաղաքական իրավիճակի մոռացկոտությունն անընդունելի է. Զախարովան՝ Շվեյցարիայի նախագահին

Հանուն քաղաքական իրավիճակի մոռացկոտությունն անընդունելի է. Զախարովան՝ Շվեյցարիայի նախագահին
Քաղաքականություն / Աշխարհ
21:28, 11 апрель 2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Շվեյցարիայի Համադաշնության նախագահին հիշեցրել է, որ հետպատերազմյան դարաշրջանի հիմքերի խարխլումը սկսվել է 1999 թվականին՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների և Հարավսլավիայի խաղաղ քաղաքների վրա հրթիռային հարձակումների հետևանքով. գրում է ՌԻԱ Նովոստին:

Զախարովայի խոսքով՝ վերջին շրջանում ռուսական կողմն արձանագրում է Շվեյցարիայի ղեկավարության հայտարարությունները՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, որոնք հիմնավոր հարցեր են առաջացնում Կրեմլում։

Մասնավորապես՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը, որը միաժամանակ ղեկավարում է արտաքին գործերի դաշնային վարչությունը, ապրիլի 7-ին լյուքսեմբուրգյան Le Cotidien հրատարակությանը տված հարցազրույցում «բարձրաձայն հայտարարել է» այն «դարաշրջանի» ավարտի մասին, որը գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ մայրցամաքի ոչ մի ինքնիշխան և ժողովրդավարական երկիր հարձակման չի ենթարկվել: 

«Մենք կցանկանայինք հիշեցնել Շվեյցարիայի ղեկավարին, որ հետպատերազմյան դարաշրջանի հիմքերի խարխլումը, միջազգային իրավունքի համակարգի քայքայումը սկիզբ են առել 1999 թվականին ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների և Հարավսլավիայի խաղաղ քաղաքների վրա հրթիռային հարձակումների հետևանքով: Հանուն քաղաքական իրավիճակի մոռացկոտությունն ու պատմական փաստերի ազատ մեկնաբանումը բացարձակ անընդունելի են»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պորտալում։