Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում ՀՀ դեսպանը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա

Վրաստանում ՀՀ դեսպանը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա
Քաղաքականություն
13:52, 12 январь 2022
Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։
 
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
 
Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, ինչի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։