Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկել պլաստիկի կտորով Արցախի դրոշ է կպցնում, թող իր դղյակը էդ պլաստիկով ամրացներ. Լիկբեզ՝ տխմարաբանության հեղինակների համար. Վահագն Ալեքսանյան. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ հերթական նիստում անդրադարձավ մամուլում շրջանառվող, իր խոսքով, այն տխմար տեղեկությանը, թե իբր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ից հեռացրեց Արցախի դրոշը: «Հատուկ էդ տխմարաբանության հեղինակների ու դրա պատվիրատուների համար փոքրիկ լիկբեզ անեմ. էսպես Արցախի դրոշ լի լինում, էսպես է լինում»,- ասաց պատգամավորը՝ Արցախի դրոշը պառկած դիրքից կանգնեցնելով:

Նա ընդգծեց. «Եթե Սեյրան Օհանյանը կարիք ուներ ինչ-որ բան դնելու կամ ծուռ դնելու, թող իր տունը ծուռ կառուցեր, էլի: Թող պարոն Օհանյանի կինը ամենաթանկարժեք բրենդների իր կլետչները ծուռ բռներ, ոչ թե Արցախի դրոշը ծուռ դնեին: 30 տարի պետական կառավարման համակարգում եղած մարդը, որ եղել է նաև պաշտպանության նախարար ու երկրորդ պաշտպնական գիծ չի կառուցել, եկել ստեղ էսպիսի պլաստիկի կտորով Արցախի դրոշ է կպցնում, թող իր դղյակը էդ պլաստիկով ամրացներ»: 

Մանրամասն՝ տեսանյութում: