Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հանրությունը հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք. Արայիկ Հարությունյանը Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարության առթիվ

Մեր հանրությունը հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք. Արայիկ Հարությունյանը Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարության առթիվ
Քաղաքականություն
20:22, 13 апрель 2022
Արցախի Հանրապետության նախագահը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է Նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ: