Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում

Վարչապետը շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում
Քաղաքականություն
20:06, 20 апрель 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին շրջայց կատարեց Նիժեգորոդյան Կրեմլում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետն  այցելեց Նիժեգորոդյան Կրեմլի զանգակատուն, Զինվորական փառքի ծառուղի և Միքայել հրեշտակապետի տաճար։

Շրջայցի ընթացքում վարչապետը «Անմար կրակ» հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցեց 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Վարչապետը նաև այցելեց Նիժեգորոդյան Կրեմլի արվեստի պետական թանգարան, որտեղ ցուցադրվեցին արխիվային նյութեր` Հայաստանի Հանրապետության և Նիժեգորոդյան մարզի կապի վերաբերյալ։