Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին փուլի համար ինչ նպատակ մեր առաջ դրել ենք՝ կատարել ենք 100 տոկոսով, մի բան էլ ավելի. Արթուր Վանեցյան

Առաջին փուլի համար ինչ նպատակ մեր առաջ դրել ենք՝ կատարել ենք 100 տոկոսով, մի բան էլ ավելի. Արթուր Վանեցյան
Քաղաքականություն
13:35, 21 апрель 2022
Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ առաջին փուլում իրենց առջև դրած նպատակները ամբողջությամբ կատարել են։ 

«Ինչ նպատակ առաջին փուլին մեր առաջ դրել ենք, կատարել ենք 100 տոկոսով, մի բան էլ ավելի, և այս պայքարը ամեն օր շարունակվելու է։ Հավատացեք, որ այն մարդկանց հոսքը, որ գալիս է Ազատության հրապարակ, գալիս են այնպիսի մարդիկ, որոնք երբևէ որևէ միտինգի չեն մասնակցել, որևէ կերպ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել։ Մարդիկ գալիս են՝ հասկանալով, որ սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի։ Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքար սկսելուն, հավատացեք, ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեզ հայտնի է, գիտենք, մեր գործընկերների հետ մշտապես քննարկման մեջ ենք։ Առաջիկա օրերին դուք ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով, որի մասին խոսելն անիմաստ է, պետք է ձեր աչքով տեսնեք»,- ասաց Արթուր Վանեցյանը։  

Վանեցյանի գնահատականով՝ ընդդիմադիր իր գործընկերները ևս պայքարի մեջ են, չեն անջատվել պայքարից և իրականացնելու են ապակենտրոն, ցանցային պայքար։