Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան
Քաղաքականություն
18:49, 21 апрель 2022
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում:

Խնդիրն այն է, որ գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելու հետ կապված գործնական խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել ՀՀ սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել մեր երկրի սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այդպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող  տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից ելույթում նշել է, որ փաթեթը մշակվել է ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունների հիման վրա: Նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում: