Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոյվո Կլաարը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ ունեցած հանդիպումների մասին

Տոյվո Կլաարը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ ունեցած հանդիպումների մասին
Քաղաքականություն
20:31, 21 апрель 2022
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ երեկ հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, իսկ այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նա տեղեկացրել է, որ հանդիպումների առանցքային հարցը եղել է հաղորդակցությունների ապաշրջափակումը:

«Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն»,- նշել է Կլաարը: