Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Քաղաքականություն
17:12, 22 апрель 2022
Ապրիլի 22-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ 

Օրակարգում ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր։

Օրինագծերի ընդունմամբ հնարավորություն կտրվի հարկադիր կատարման ծառայությանը Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված շրջանակներում և ծավալով իրականացնելու կատարողական վարույթի հետ կապված գործողությունները։

Օրինափաթեթն արժանացել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  հավանությանը և ընդգրկվելու է  ԱԺ հերթական նիստի օրակարգում։

Օրակարգի երկրորդ հարցը ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումն էր, որը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։