Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր ելուզակները հպարտանում են, որ ծեծել են բլոգերին և սպառնում են դա անել նորից

Ընդդիմադիր ելուզակները հպարտանում են, որ ծեծել են բլոգերին և սպառնում են դա անել նորից
Քաղաքականություն
20:25, 24 апрель 2022
Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության մոտից ուղիղ եթեր է մտել ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, նախկին «կավենշչիկ» Արմեն Գրիգորյանը և հեռուստահաղորդավար, դերասան Հրանտ Թոխատյանը, որոնք տեղեկացրել են, որ եկել են աջակցելու ոմն Գրիգոր Հարությունյանի, որը քաղաքում քայլելիս տեսել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին  և հարվածել նրան։ Արմեն Գրիգորյանը և Արագած Ախոյանը առանձնահատուկ եռանդով արդարացնում են նշյալ անձնավորության արարքը և սպառնում են, որ դա կկրկնեն, սպառնալուց բացի նրանք նաև վիրավորական արտահայտություններ են հնչեցնում Ռոման Բաղդասարյանի մասին։ 

Արմեն Գրիգորյանը ներկայացնելով միջադեպը ասաց․

«Ու Գրիգը որ իրան տեսել ա, նորմալ հայ տղեն ինչ ա անում, իջելա բերնին, ոստիկաններն էլ բռնել, բերել են։ Ավաղ, մինչև հիմա չենք կարում հասկանալ, նենց լավ կպելա բերնին, թե նենց թեթև ա, էդ ա հիմա հարցը»։

Արագած Ախոյանն էլ՝ միանալով Գրիգորյանի խուլիգանական և սադրիչ պահվածքին՝ ասաց․

«Հիմա կսպասենք, որ եթե լավ չի կպել, իսկապես կպցնենք։ Իսկապես հանճարեղ գործ է արված։

Նման տիպի կենդանիները պատժվելու են, փողոցով, քացով, ոնց պատահի, պադյեզդում, իրանց հայաթում, որովհետև այլ ելք չկա, սրանց դեմ ուրիշ պայքարի ձև չկա»։

Հիրավի ընդդիմադիր այս ելուզակները, որոնք թուրքից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ին, օրը ցերեկով հարձակվում են բլոգերի վրա հարվածում և ցինիկաբար սպառնում կրկնել։  

Civic.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ միջադեպի մանրամասների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։ 

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Հավանաբար Արագած Ախոյանը շատ է ոգևորվել, որ չնայած այս ծանր մեղադրանքին գտնվում է ազատության մեջ և շտապում է հայտնվել կալանքի տակ։