Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճիշտ են անում, մեր ոստիկանների համար տեղ են բացում Երևանում»․ ադրբեջանցիները ողջունում են ադրբեջանական անցակետ տեղադրելու ՀՅԴ նախաձեռնությունը

«Ճիշտ են անում, մեր ոստիկանների համար տեղ են բացում Երևանում»․ ադրբեջանցիները ողջունում են ադրբեջանական անցակետ տեղադրելու ՀՅԴ նախաձեռնությունը
Քաղաքականություն
17:45, 27 апрель 2022
Civic.am-ը արդեն տեղեկացրել էր, որ իբրեւ Արցախի փրկության համար ոտքի կանգնած մի քանի հարյուր ընդդիմադիրները այս օրերին փորձում են որևէ կերպ աչքի ընկնել եւ այսօր շատ ունիկալ գործողություն էին իրականացնում Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում։ ՀՅԴ-ական երիտասարդները Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը փակել էին «ադրբեջանական անցակետով», քաղաքացիներին սպառնալով՝ շուտով տնից դուրս գալիս ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարելու։

Պետք է նշել, որքան խանդավառությամբ ՀՅԴ-ականները նման անցակետ էին տեղադրել, նույնքան խանդավառությամբ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցածը եւ ադրբեջանցիները մեկնաբանելով տեղի ունեցած ողջունում են այն։

Օրինակ ադրբեջանցի օգտատերից մեկը արձագանքել է այսպես․ «Ճիշտ են անում, մեր ոստիկանների համար տեղ են բացում»։

Իսկ մեկ ուրիշը նշել է, որ ՀՅԴ-ականները շատ ջանասեր են, որ «ադրբեջանական դրոշներ են կարում եւ պատրաստվում Երեւանը հանձնել»։