Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները. Արման Բաբաջանյան

Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները.  Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
13:18, 28 апрель 2022
Երեկոյան Հայաստանն ու Արցախը փրկելու հայտ ներկայացրած քվազիքաղաքական, Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք-խմբավորումների կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները ոստիկանների անգործության պայմաններում և նրանց ներկայությամբ Երևանի կենտրոնում հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարատիրոսյանի վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով՝ կասկած չկա, որ հարձակումը ունի քաղաքական շարժառիթ և արդյունք է երկրում ծայր առած ատելության և անհանդուրժող մթնոլորտի, որն ուղեկցվում է իրավապահ պատասխանատու մարմինների ամենաթող հայացքի ներքո։

«Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները։

Իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն ահաբեկչական հակումներ ունեցող այս խմբակների ամենաթող վարքագիծը կանխելու ուղղությամբ»,- եզրափակել է Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ Երևանում երեկ երեկոյան բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր ցուցարարները հարձակվել էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, հարվածել վերջինս, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Որոշ ցուցարարներ էլ Մարտիրոսյանի ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել: