Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրար խաբող ընդդիմությունը, որից ժողովուրդը տասնամյակներով զզվել է, չի կարող տեխնոլոգիաների էժանագին նմանակմամբ համաժողովրդական հեղափոխություն անել` ընդդեմ 10 ամիս առաջ ժողովրդի կողմից ընտրված իշխանության․ Իոաննիսյան

Իրար խաբող ընդդիմությունը, որից ժողովուրդը տասնամյակներով զզվել է, չի կարող տեխնոլոգիաների էժանագին նմանակմամբ համաժողովրդական հեղափոխություն անել` ընդդեմ 10 ամիս առաջ ժողովրդի կողմից ընտրված իշխանության․ Իոաննիսյան
Քաղաքականություն
09:54, 29 апрель 2022
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը գրել է․

«Շուշիի դիրքերից փախած անասնաբուծի դիպլոմով մի փսեվդո-գեներալ մի երկու կուսակցության վերնախավի համոզել է, որ Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել... Ընդորում` սա ստեր է հորինել առ այն, թե իբր Կրեմլում բարձրաստիճան մարդկանց հետ է հանդիպել (ում հետ անգամ պաշտոնավարման ժամանակ չէր հանդիպել)։

Էս կուսակցություններն էլ, համոզված լինելով, որ հեղափոխությունը ոչ թե ժողովրդի զայրույթի, այլ ինչ-որ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է` 2018-ի հեղափոխությանը նախորդող քայլերի էժանագին կրկնօրինակումն են անում։

Այս բոլորը չեն հասկանում, որ 2018-ին ժողովուրդը տեսել էր, որ ընտրություններով չի կարողանում փոխել այն իշխանությանը, որին վաղուց ատում է` դրա համար էլ մի քանի ակտիվ քայլերի արդյունքում ժողովուրդը ոտքի ելավ... Դա մեզ կարող է դուր գալ, կարող է դուր չգալ, բայց այժմ ժողովուրդը ընտրություններով ընտրել է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին։

Իրար խաբող ընդդիմությունը, որից ժողովուրդը տասնամյակներով զզվել է, մեղմ ասած, չի կարող տեխնոլոգիաների էժանագին նմանակմամբ համաժողովրդական հեղափոխություն անել` ընդդեմ ընդամենը 10 ամիս առաջ ժողովրդի կողմից ընտրված իշխանության։ Լուրջ չի»։