Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երկար տարիներ բանակի հաշվին հարստացածների կամակատարները պետք է հեռանան բանակից»․ Նիկոլ Փաշինյան

«Երկար տարիներ բանակի հաշվին հարստացածների կամակատարները պետք է հեռանան բանակից»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
16:57, 25 февраль 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հրաման արձակեց զինված ուժերին․

 «Որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ, իմ հրամանը՝ զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։ Պարոնա՛յք, զբաղվո՛ւմ եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը։ 

Հաջորդը՝ Ի՞նչ է տեղի ունեցել այսօր։ Այո մեր բանակին, մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական հակասահմանադրական պրոցեսի մեջ և այսօր ես հստակ գնահատել եմ, որ շտաբի կողմից նախաձեռնված հայտարաևությունը ռազմական հեղաշրջման փորձ է և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում ՀՀ-ում։

Բայց ես ուզում եմ նաև ասել, որ ժողովուրդ ջան, մեր բանակը մեր բանակն է՝ մեր սիրելի, մեր կողմից պաշտելի։ Ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենց ավելի բարձրաստիճան հրամանատարների, ըստ էության, հրամանի ներքո։

Բայց ես ուզում եմ էլի նշել՝պարոնա՛յք, զբաղվում եք  ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը, բանակը չի կարող ետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ։ Բանակը պետք է ենթարկվի միայն ու միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը։ Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, օրինականության և Հայաստանի անվտանգության։
Ես պահանջում եմ, որ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, չեմ ուզում հավատալ, հենց հիմա վերադարձեք և ապահովեք երկրի անվտանգությունը։ Սա՛ է մեր հստակ պահանջը։

Ես ուզում եմ նորից խոսել և հիշեցնել՝ ի վերջո, ինչ է տեղի ունեցել 2018-ից հետո՝ կառավարություն և զինված ուժեր հարաբերություններում։

Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել զինված ուժերի համար։ Միայն մի տարվա ընթացքում 2019 թվականին մենք 50 միլիարդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը՝ պաշտպանական բյուջե։ Մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, բոլոր պայմանագրայինների աշխատավարձերը։ Մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ մենք բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը, որը նրանք ունեն՝ մեր ժողովրդի առաջ։ Բայց, այո՛, պե՛տք է չթաքցնել, որ, ցավոք սրտի, այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, այ այդ իշխանությունը, ցավոք, դեռևս ունի կամակատարներ զինված ուժերում, և այդ կամակատարնբերը պետք է հեռանան, անմիջապես»։