Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոյին

Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոյին
Քաղաքականություն
20:16, 03 май 2022
Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։

Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել բնակչության պաշտպանության և աղետների կառավարման ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը՝ այդ թվում վերապատրաստման և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցային կապերի ամրապնդումը՝ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, փոխայցելությունների միջոցով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։

Դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։