Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետրոս Ղազարյանը Սեյրան Օհանյանին և Հայկ Կոնջորյանին հրավիրում է Հանրայինի եթեր `քննարկման

Պետրոս Ղազարյանը Սեյրան Օհանյանին և Հայկ Կոնջորյանին հրավիրում է Հանրայինի եթեր `քննարկման
Քաղաքականություն
13:29, 05 май 2022
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
 
«Հայաստան» խմբակցության ղեկավար հարգելի պրն Սեյրան Օհանյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար հարգելի Հայկ Կոնջորյան հրավիրում ձեզ Հանրայինի եթեր` քննարկման։

Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ դիմաց և քաղաքակիրթ բանավիճել։ Կուզեք ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին։