Քաղաքացիակենտրոն
լրատվություն

​Ովքե՞ր են ընդդիմության ձախողված պայքարի քաղտեխնոլոգները

​Ովքե՞ր են ընդդիմության ձախողված պայքարի քաղտեխնոլոգները
Քաղաքականություն
16:36, 06 май 2022
Ընդդիմության շարժումը, որ աչքի է ընկնում 2018-ի հեղափոխության տեխնոլոգիաների ապիկար կրկնօրինակմամբ, պարզվում է՝ նույնիսկ տեխնոլոգներ ունի։ Այսինքն՝ 2018-ի շարժման գրեթե բոլոր գործողությունները ապիկար կերպով բեմադրելու համար նաև տեխնոլոգներ են անհրաժեշտ։ 

Տեխնոլոգներն էլ հասարակ մարդիկ չեն. մեկը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ Վանեցյանի զինակից Խաչիկ Գալստյանն է, մյուսը՝ մշտապես նախորդ իշխանություններին սատարող և անհասկանալի է որտեղից՝ քաղտեխնոլոգի անուն հանած Կարեն Քոչարյանը։ Այս երկու հարգարժան գործիչներն են փաստորեն կանգնած ընդդիմադիր ձախողված շարժման «կրեատիվի» կամ այս դեպքում՝ դրա բացակայության հետևում։ 

Ջոնիկ Պետրոսյան