Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող, ապա հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում․ Վիլեն Գաբրիելյան

Եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող, ապա հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում․ Վիլեն Գաբրիելյան
Քաղաքականություն
10:57, 10 май 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բարև ձեզ ընկերներ։

Եկել եմ ասեմ, որ եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող ու կազմակերպող, ապա փողոց հրավիրված մարդիկ(որոնց համար ես փաստացի պատասխանատվություն եմ կրում, որովհետև իմ հրավերին են արձագանքել) մարդ ծեծեին, ապա նախ առաջինը՝ դա ի սկզբանե բացառված կլիներ, երկրորդը՝ եթե անգամ տեղի ունենար, ապա նախ ինքս տվյալ անձանց բարոյապես կնախատեի, երրորդը՝ ինքս կգնայի տուժողների մոտ ներողությունս հայցեի, չորրորդը՝ հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում, հինգերորդն էլ՝ ոստիկանությանն էլ կոչ կանեի խստագույնս պատժել նման ցանկացած դրսևորում, քանի որ դա մեր պայքարի հետ աղերս չի կարող ունենալ:

Սակայն, քանի որ ես չեմ, չեմ ասում:

հ.գ. այն օրն ասացի՝ այսօր մի քիչ գրելու եմ, բայց խառնեի ու չգրեցի, այսօր կլրացնեմ բացը թեթևի մեջ, որպեսզի ավելի պարզ լինի թե ինչ է տեղի ունենում և ինչ նպատակներով։

Շնորհակալություն ուշադրության համար հարգանքով՝

նավակ Ճոճողը