Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահա և վերջ. այս օրենքը, որը դրսում իրականացվող քաղաքական գործընթացների հիմնական պատճառն է, հասավ ԱԺ. Լիլիթ Ստեփանյան

Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Ահա և վերջ, ասաց մի ծեր ձի՝ տեսնելով առաջին ավտոմեքենան: Դրսում իրականացվող քաղաքական գործընթացների հիմնական մեկնարկը, սկզբնաղբյուրը և պատճառը այս օրենքն էր, որպեսզի այս օրենքն այդպես էլ չհասներ Ազգային ժողով»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Իր ելույթում պատգամավորը մի քանի հարցեր ուղղեց նաև օրենքի նախագիծը ներկայացնող Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին և հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է գործընթացին որոշակի տեմպ հաղորդել:

Մանրամասն՝ տեսանյութում: