Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը. Վերջինս պատմել է բրյուսելյան հանդիպման մասին

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը. Վերջինս պատմել է բրյուսելյան հանդիպման մասին
Քաղաքականություն
14:17, 31 май 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը՝ կոնկրետ հարցերի կարգավորման համատեքստում՝ կապված տարածաշրջանում խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ։

Կրեմլից հայտնում են, որ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահին իրազեկել է մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին։