Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունն անցավ պլան Բ-ի` հրահրելով բախումներ ոստիկանության հետ. Իշխան Սաղաթելյանի գրոհի կոչից ու բախումների գնալուց հետո, ոստիկանությունը լուսաձայնային ճայթուկներ կիրառեց

Ընդդիմությունն անցավ պլան Բ-ի` հրահրելով բախումներ ոստիկանության հետ. Իշխան Սաղաթելյանի գրոհի կոչից ու բախումների գնալուց հետո, ոստիկանությունը լուսաձայնային ճայթուկներ կիրառեց
Քաղաքականություն / Հայաստան
21:28, 03 июнь 2022
Ազգային ժողովում հերթական տապալումն արձանագրելուց հետո, «Նիկոլը երկրում այլևս իշխանություն չունի»  հայտարարող ընդդիմությունն անցավ պլան Բ-ին։ Իսկ պլան Բ-ն, ակնհայտորեն, բախումներ հրահրելն է։

Այսպիսով՝ ընդդիմությունը հույս ունի, որ բախումների գնալով կկարողանա ավելացնել ցույցերի մասնակիցների թիվը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2018-ին, երբ ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց իրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ, կամ, երբ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ջրցան կիրառելուց հետո ցուցարարների քանակը բազմապատկվեց։  

Իշխան Սաղաթելյանը, որն ստանձնել է ընդդիմության գործողությունների պլանավորման և առաջնորդման դերը, Կառավարական առանձնատան դիմաց կոչ արեց քաղաքացիներին գրոհել ոստիկանական պատի ուղղությամբ, ապա ցուցարարների կողմից քարեր և շշեր նետվեցին իրավապահների ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը լուսաձայնային ճայթուկներ կիրառեց։  

Միայն սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու հայտարարություններ անող ընդդիմությունը, ակնհայտորեն, գնում է բախումների ճանապարհով՝ հասկանալով, որ չի կարող 2018-ի ոչ բռնի, թավշա ճանապարհով հասնել հաջողության։

Եկել է «քոչարյանական» մեթոդների ժամանակը` պլան Բ-ն։