Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանի հերթական մանիպուլյացիան. ցուցարարները ազատ են արձակվում ոստիկանություն բերվելուց եւ իրենց վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո

Իշխան Սաղաթելյանի հերթական մանիպուլյացիան. ցուցարարները ազատ են արձակվում ոստիկանություն բերվելուց եւ իրենց վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո
Հասարակություն
15:45, 17 май 2022
«Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել: Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է»,- ֆեյսբուքում գրել էր «Դիմադրություն» շարժման կենտրոնական, եթե ոչ՝ թիվ մեկ դեմք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը civic.am-ի հետ զրույցում, սակայն, ի պատասխան Սաղաթելյանի այն պնդման, թե ոստիկանությունում կոլապս է, նշեց. «Իշխան Սաղաթելյանի այդ գրառումից հետո էլ որոշակի թվով ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Ես ձեզ ընդամենը կարող եմ ասել, որ այսօր օրվա ընթացքում ակցիայի 417 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Առավոտյան ժամը 9-ից ես սկսել եմ տվյալներ հաղորդել, թե քանի մարդ է բերվել ոստիկանություն։ Եվ բերվածները բերվել են վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) կատարելու համար։ Բերվածները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո, ըստ օրենքով նախատեսված պահանջի, երեք ժամվա ընթացքում ազատ են արձակվում»։

Փաստորեն, օրենքով սահմանված ընթացակարգով նախատեսված «ազատ արձակումը» Իշխան Սաղաթելյանը փորձել է մանիպուլացնել և ներկայացնել որպես ոստիկանությունում տեղ չլինելու, «կոլապսի» հետևանքով տեղի ունեցած ազատ արձակում։ Ընդդիմության լիդերն իսկապես ոչ միայն քաղաքական, այլև ստեղծագործական կոլապսի մեջ է։