Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաբկիրի բաժնում քաղաքացուն մերկացրել են, ոստիկանությունն արձագանքում է համացանցով տարածված խայտառակ տեսանյութին

Արաբկիրի բաժնում քաղաքացուն մերկացրել են, ոստիկանությունն արձագանքում է համացանցով տարածված խայտառակ տեսանյութին
Հասարակություն
13:20, 01 июнь 2021
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Նշենք, որ տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել՝ Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված անձի խոշտանգման վերաբերյալ։ Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկված տղամարդն ամբողջությամբ մերկ է շրջում բաժանմունքում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տղամարդը խոշտանգվել է Էդուարդ Աղաջանյանի մորեղբոր՝ Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հրահանգով։