Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հատուկ օպերացիա Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ

Հատուկ օպերացիա Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ
Հասարակություն / Իրավունք
11:45, 06 март 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից Էջմիածնում իրականացված «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիայի արդյունքում Էջմիածին քաղաքում գործող «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից բերման ենթարկված անձանց ինքնությունը պարզվել է. նրանք են՝ 46-ամյա Արթուր Առաքելյանը, 46-ամյա Արսեն Առաքելյանը, 31-ամյա Էդուարդ Դանիելյանը, 42-ամյա Ժիրայր Բրուտյանը, ով օրենքով գող «Շահումյանից Ժիրո»-ն է, 32-ամյա Արամայիս Միրզոյանը, 30-ամյա Մարտուն Միքայելյանը, 42-ամյա Հայրապետ Կարապետյանը, 53-ամյա Անդրանիկ Սողոյանը, ով օրենքով գող «Զապ»-ն է, 43-ամյա Հայկազ Գալաջյանը, 41-ամյա Շալիկո Մանուչարյանը, 42-ամյա Հայկ Հարությունյանը, 49-ամյա Կարեն Հարությունյանը, 31-ամյա Սիմակ Գոգչյանը, 40-ամյա Ռուբեն Հովակիմյանը և 41-ամյա Զոհրաբ Բաղդասարյանը:
 
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: