Քաղաքացիակենտրոն
լրատվություն

199 ցուցարարի նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն է կազմվել. Զարզանդ Գաբրիելյան

199 ցուցարարի նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն է կազմվել. Զարզանդ Գաբրիելյան
Հասարակություն
13:40, 02 май 2022
Ժամը 12։00-ի դրությամբ 199 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նրանք ազատ են արձակվել 3 ժամվա ընթացքում։

Ցուցարարները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար՝ կազմվել են արձանագրություններ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշենք, որ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով բերման է ենթարկվում այն դեպքում, երբ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի կատարում։

Սույն հոդվածով սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հիշեցնենք, որ ընդդիմության ձևավորած «Դիմադրության շարժման» մասնակիցներն այսօր վաղ առավոտից փակել էին Երևան քաղաքի մի շարք ավտոճանապարհներ՝ և ցուցարարների մասնակցությամբ, և ավտոմեքենաները ճանապարհներին հակառակ ուղղությամբ կանգնեցնելու միջոցով։ Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը