Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ․ Անանհիտ Ավանեսյան

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ․ Անանհիտ Ավանեսյան
Քաղաքականություն
19:09, 08 июнь 2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ՝ այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է։