Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան հայտարարում է, որ խորհրդակցությունների մեջ է Ադրբեջանի հետ և առնվազն այդքանով կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց ինչքանո՞վ է այդ կապը խորը՝ հընթաց

Թուրքիան հայտարարում է, որ խորհրդակցությունների մեջ է Ադրբեջանի հետ և առնվազն այդքանով կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց ինչքանո՞վ է այդ կապը խորը՝ հընթաց
Քաղաքականություն
21:22, 27 июнь 2022
ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ասելով․ «Եթե ասեմ, որ կարգավորման հնարավորություն չկա, ապա հարց կառաջանա, այդ դեպքում ինչու՞ ենք բանակցում։ Առնվազն որոշակի ըմբռնում կա, որ հնարավոր է դա անել՝ հնարավոր է քայլ առ քայլ, փոքր քայլերով գնալ առաջ։ Շատ հաճախ ասում ենք, որ խոսակցությունը արդյունավետ չէ, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ ուղիղ չվերթները վերականգնվել են։ Միևնույն ժամանակ գիտենք, որ այդ չվերթները նախկինում եղել են և հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ։ Սա էլ է այն պարագան, որ եթե նույնիսկ ինչ-որ աղոտ նախանշաններ կան, որ փոքր քայլերով կարող ենք գնալ առաջ, նախապես հայտարարություններ անելը ճիշտ չէ, որովհետև նախորդ փորձից գիտենք, որ եթե նույնիսկ ստորագրված փաստաթուղթ է եղել՝ դա ոչնչի չի հանգեցրել, բացի լրատվական վերնագրերից», - ասաց վարչապետը։
 
Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ անգամ նույնիսկ փաստաթուղթ է ստորագրվել, սակայն հարցը չի լուծվել։ Հարցը Թուրքիան կապել է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների հետ, ստատուս քվոյի փոփոխության հետ և այլն։ Վարչապետը մատնանշեց նաև հրապարակային հայտարարությունները, նշելով, որ այսօր էլ Թուրքիան հայտարարում է, որ խորհրդակցությունների մեջ է Ադրբեջանի հետ և առնվազն այդքանով կարող ենք արձանագրել, որ Թուրքիան այս գործընթացը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց ինչքանո՞վ է այդ կապը խորը՝ հընթացս կերևա։ «Ես իմ վարկածն ունեմ, բայց նման իրավիճակներում չեմ ասի իմ վարկածը, բուն գործընթացին դա կարող է չօգնել, կարող է խանգարել, գործընթացը կարող է ձախողվել և այդ ձախողման պատճառ դիտարկվի իմ հայտարարությունը։ Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, և մենք պետք է անկեղծորեն ամեն ինչ անենք հաջողելու համար», - ասաց Փաշինյանը։ 

Անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարություններին, վարչապետը նշեց, որ այդ հայտարարությունները նեգատիվ ֆոն են ստեղծում և օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է դադարեցնի բանակցությունները։