Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Քաղաքականություն
17:33, 07 июль 2022
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բալիում Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուի հետ:

«Բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ, առանձնացվել է Ուկրաինայի իրավիճակը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են Մոսկվայի և Անկարայի գործակցությունը Սև ծովում, ինչպես նաև պայմանավորվել համակարգել ջանքերը Ուկրաինայում խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցում։