Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը կոչ է արել ռուսական էներգաընկերություններին պատրաստվել նավթային էմբարգոյին

Պուտինը կոչ է արել ռուսական էներգաընկերություններին պատրաստվել նավթային էմբարգոյին
Քաղաքականություն / Աշխարհ
21:40, 08 июль 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ինչպես հայտնի է՝ օրերս Եվրամիությունը պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել՝ ներառելով նավթային էմբարգոն: Տվյալ որոշմանը հայրենական ընկերությունները պետք է արդեն պատրաստ լինեն: Այսպիսի սահմանափակումների հեռանկարների մասին մենք խոսել ենք նաև վառելիքա-էներգետիկ համալիրի հարցերով նախորդ խորհրդակցության ժամանակ», - ասել է Պուտինը:

Արևմուտքի երկրները խստացրել են Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ պատժամիջոցները Ուկրաինայում 2022 թ. փետրվարին սկսված իրադարձություններից հետո: