Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ռուսական խոշոր ընկերություններին հորդորել է չվախենալ և սկսել աշխատել Ղրիմում

Պուտինը ռուսական խոշոր ընկերություններին հորդորել է չվախենալ և սկսել աշխատել Ղրիմում
Աշխարհ
17:47, 17 март 2022
Ռուսական խոշոր ընկերությունները, այդ թվում՝ բանկերը, այլևս վախենալու ոչինչ չունեն։ Դուք կարող եք սկսել աշխատել Ղրիմում։ Այս մասին Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մասնավորապես, «Պրոմսվյազբանկը»՝ «100% պետական մասնակցությամբ առաջատար բանկային հաստատություններից մեկը», պետք է «որքան հնարավոր է արագ և լայնորեն սկսի աշխատել Ղրիմում»,- նշել է նա։

«Մենք պետք է ներդնենք խոստումնալից ապրանքային գիծ, վարկ տրամադրենք գյուղատնտեսությանը, շինարարությանը, զբոսաշրջությանը և տարածաշրջանի համար կարևոր այլ ոլորտների: Այստեղ բացենք գրասենյակներ և մասնաճյուղեր, զարգացնենք մանրածախ առևտուրը»,- նշել է Պուտինը: Նրա խոսքով, դա լուրջ խթան կհանդիսանա Ղրիմում գործարար ակտիվության բարձրացման համար, կընդլայնի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և այլ տարածաշրջանների գործընկերների հետ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում երկրի համար, բայց միևնույն ժամանակ բացում են նոր հնարավորություններ: «Այո, իհարկե, թերակղզու տնտեսության զարգացման վրա ազդում են արևմտյան պատժամիջոցները, որոնք վերաբերում են բանկային հատվածին, մի շարք ապրանքների մատակարարմանը և այլն»,- ասել է նա։

Միաժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո հաջորդել է պատժամիջոցների նոր փաթեթ: «Ես արդեն ասել եմ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումները, իհարկե, բազմաթիվ խնդիրներ են ստեղծում, բայց դրանք ոչ միայն խնդիրներ են ստեղծում, այլ նաև նոր հնարավորություններ են բացում մեզ համար»,- ընդգծել է Պուտինը։

Նարե Բաբերյան