Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի տարածքում ոչ մի արտակարգ դրություն չի նախատեսվում․ Պուտին

Ռուսաստանի տարածքում ոչ մի արտակարգ դրություն չի նախատեսվում․ Պուտին
Ռուսաստան
18:29, 05 март 2022
Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ հատուկ դրություն մտցնելու պլաններ չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահն ընդգծել է, որ ռազմական դրություն է մտցվում արտաքին ագրեսիայի դեպքում, Ռուսաստանում հիմա նման իրավիճակ չկա և հուսանք, չի լինի։ Պուտինը նաև ասել է, որ փորձեր են արվում ցնցել ռուսական հասարակությանը։