Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների պահանջները տարօրինակ են թվում․ Պուտինն անդրադարձել է ռուսական էներգակիրներից հրաժարմանը

Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների պահանջները տարօրինակ են թվում․ Պուտինն անդրադարձել է ռուսական էներգակիրներից հրաժարմանը
Քաղաքականություն / Աշխարհ
22:02, 10 март 2022
Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ՌԴ էներգակիրներից հրաժարվելու՝ մի շարք երկրների որոշմանը՝ հեգնելով, թե ՌԴ-ի ոչ բարեկամ երկրները կոչ են անում իրենց քաղաքացիներին «ձգել գոտիները, ավելի տաք հագնվել», մինչդեռ այդ որոշումը տարօրինակ է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները:

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ես և դուք լավ գիտենք, որ նրանք կոչ են անում իրենց քաղաքացիներին ձգել գոտիները, ավելի տաք հագնվել, և մատնանշում են մեր դեմ կիրառվող պատժամիջոցները, որպես իրավիճակի վատթարացման պատճառ: Ամեն ինչ շատ տարօրինակ է թվում, հատկապես, երբ մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները էներգամատակարարման ոլորտում»,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության  անդամների հետ խորհրդակցության  ժամանակ։

«Այս մասին մի քանի օր առաջ խոսեց փոխվարչապետ Նովակը: Այն ամենը, ինչ մենք պետք է մատակարարենք, մենք ամբողջական ծավալով մատակարարում ենք մեր հիմնական սպառողներին թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհի այլ տարածաշրջաններում»,- հավելել է ՌԴ նախագահը։