Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը․ Սփյուռքի հանձնակատարը՝ իր հյուրանոց Կիպրոսի ՀՅԴ-ականների ներխուժման մասին

Պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը․ Սփյուռքի հանձնակատարը՝ իր հյուրանոց Կիպրոսի ՀՅԴ-ականների ներխուժման մասին
Քաղաքականություն
13:03, 29 июль 2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։  Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8֊ից ի վեր։  

Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։  Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։

Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։  
Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով`  ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է։ 

PS. Խոստանում եմ շուտով վերադառնալ։