Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարեհ Սինանյանն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Զարեհ Սինանյանն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին
Հայաստան
19:38, 27 июль 2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսում։
 
Նա Կիպրոսի նախագահական հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։
 
 
Իր գործընկերոջ հետ առանձին հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ մեկ ամիս առաջ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հւշագրի կնքումից հետո սա ևս մեկ կարևոր առիթ է համագործակցության ուղղություններն ընդլայնելու համար։
 
«‎Հայկական և կիպրական սփյուռքները նախևառաջ դաշնակիցներ և բարեկամներ են։ Այս առումով գործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ մշակութային կապերից մինչև երիտասարդության միջև երկխոսություն և այլն»‎:
 
 
Ֆոտիս Ֆոտիուն նախ շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին հրավերն ընդունելու համար, ապա խոսել երկու պետությունների միջև սփյուռքի հարցերով գործակցության առաջնահերթությունների և առաջիկա անելիքների մասին։
 
 
Հանդիպման ավարտին գլխավոր հանձնակատարն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Հայաստանում աշնանը կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին։