Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մշտական կապ եմ պահպանել տեղի գործարար շրջանակի հետ. եթե խնդիր է ներկայացվել, փորձել եմ լուծել, հարթել. Արեն Մկրտչյան

Մշտական կապ եմ պահպանել տեղի գործարար շրջանակի հետ. եթե խնդիր է ներկայացվել, փորձել եմ լուծել, հարթել. Արեն Մկրտչյան
Քաղաքականություն
13:14, 21 август 2022
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը գրել է.   

«Մշտական կապ եմ պահպանել տեղի գործարար շրջանակի հետ։ Պարբերական այցերը շրջանի հանգստյան գոտիներ, հյուրանոցներ, սպասարկման ոլորտի օբյեկտներ կարևոր եմ համարել։ Ականջալուր եմ եղել աշխատատեղ ստեղծող, Թումանյանի շրջան հազարավոր տուրիստական հոսքեր ապահովող մարդկանց խնդիրներին։ Եթե խնդիր է ներկայացվել, փորձել եմ լուծել, հարթել, որքան կարողացել եմ։ Փորձել եմ նաև իմ հնարավորությունների սահմաններում բարձրացնել ճանաչելիությունը։

Հուսով եմ՝ ներողամիտ են բոլոր այն գործարարները, որոնց դեռ չեմ հասցրել այցելել։ Ես դեռ անպայման կգամ։

Հանրային հաշվետվություն, մաս 10»։