Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրահանձնաժողովում Թուրքիային կոչ են անում վերջ տալ սպառնալիքներին

Եվրահանձնաժողովում Թուրքիային կոչ են անում վերջ տալ սպառնալիքներին
Քաղաքականություն
17:28, 28 сентябрь 2022
Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ:

«Ակնկալիք ունենք, որ Թուրքիան վերջ կդնի իր սպառնալիքներին, ագրեսիվ խոսույթին»,- ասել է եվրապաշտոնյան՝ կոչ անելով Թուրքիային հարգել Եվրամիության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը:

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը նաև կոչ է արել Անկարային Հունաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով։